Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ անցած ամսվա ընթացքում ավելի շատ COVID-19-ի դեպքեր են արձանագրվել, քան համավարակի առաջին 6 ամիսներին։
«Անցած 4 շաբաթների ընթացքում արձանագրվել է COVID-19-ով վարակվածների ավելի մեծ թիվ, քան համավարակի առաջին 6 ամիսներին։ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում հիվանդանոցները և ինտենսիվ թերապիայի բաժանմունքները գերբեռնված են»,- նշել է Գեբրեյեսուսը։
Սրան զուգահեռ ԱՀԿ գլխավոր տնօրենը նշել է, որ վերջին շաբաթվա ընթացքում COVID-19-ի դեմ պատվաստանյութի մշակման մասին շատ հուսադրող նորություններ կան։