Գովազդ

Արցախում քովիդի 20 նոր դեպք է գրանցվել

Ամենադիտվածներ

411 նոր դեպք․ 814 ապաքինված ու 16 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Արցախի Հանրապետությունում հոկտեմբերի 9-ին կատարվել է 94 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 20 նոր դեպք, հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 40 վարակակիր: Նրանցից 6-ի վիճակը գնահատվում է ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Ըստ աղբյուրի՝ Հանրապետությունում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13811 քաղաքացու հետազոտություն, որից 1230-ի մոտ թեստի պատասխանը եղել է դրական։

Ամենաթարմ