Գովազդ

Ցուցարարները հրաժարականի համար 3 ժամ են տվել Վրաստանի ՆԳ նախարարին

Ամենադիտվածներ

Ցուցարարները հրաժարականի համար 3 ժամ են տվել Վրաստանի ՆԳ նախարարին

Վրաստանում շարունակվում են ցույցերը։ Ցուցարարները այն արդեն անվանել են երիտասարդական հեղափոխություն:

Նշենք, որ նախօրեին իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ: Հայտնի է, որ 240 հոգի հոսպիտալացվել է, որոնցից 2-ը կորցրել են նաև աչքը: Տուժածների շարքում եղել է 33 լրագրող:

Այսօր ցույցի ժամանակ շատերը եկել են մեկ աչքը կապած՝ ի նշան բողոքի։ Վիրակապի վրա գրված է՝ 20 տոկոս, որը նշանակում է, որ Վրաստանի 20 տոկոսը օկուպացված է ՌԴ-ի կողմից:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ից բողոքի ակցիաներ են սկսվել Վրաստանում։ Դրանց պատճառը Թբիլիսիում մեկնարկած ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովն է, որը նախագահում էր ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը։ Հավելենք, որ ցույցերի ֆոնին հունիսի 21-ին հրաժարական է տվել Վրաստանի խորհրդարանի խոսնակը՝ Իրակլի Կոբախիձեն։

Հայտնի է, որ նախորդ գիշերը վրացի ցուցարարները կոչել են Գավրիլովի գիշեր, իսկ Գավրիլովը ապասում է, որ վրաց իշխանությունները ներողություն կխնդրեն:

Գովազդ

Այժմ ցուցարարները 3 ժամ են տվել ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիային հրաժարական տալու համար:

Ամենաթարմ