Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կազեմիրոն խոսել է թիմակցի մասին։ Նա նաև անդրադարձ է կատարել իսպանական ակումբին սպասվող հետագա խաղերին։
«Դա Կարիմի գոլն է։
Մենք սովորել ենք նրա բարձր կարգին և խաղի որակին։ Ես պետք է այդ գոլը նշեի նրա հետ։ Իմ գոլը Բենզեմայի շնորհիվ էր։
Մենք գիտենք նրա որակները և փոխանցում խնդրեցի, քանի որ գիտեի՝ այդ դիրքից էլ նա կգտնի ինձ փոխանցումով։
Պրիմերայում մենք կենտրոնացած ենք միայն մեր խաղերի վրա։
«Էսպանյոլի» դեմ հանդիպումն արդեն անցյալում է և մտածում ենք միայն «Խետաֆեի» հետ դիմակայության մասին։
Ցանկանում ենք հաղթել բոլոր հանդիպումներում։ Առջևում դեռ երկար ճանապարհ կա։ Գիտենք, որ ամեն խաղը գավաթային եզրափակիչ է։
Մենք ցանկանում ենք հռչակվել չեմպիոն», – Կազեմիրոյի խոսքերը մեջբերում է AS-ը։