Հարավկորեական NewJeans k-pop խմբի անդամ Հաննին դարձել է Gucci-ի դեսպան։ Նորաձևության տան ստեղծագործական տնօրեն Ալեսանդրո Միքելեն նշել է, որ կատարողն ընտրվել է որպես ապրանքանիշի դեսպան իր «յուրահատուկ ոճի և հմայքի համար»։ Այս մասին հայտնում է Hypebae-ն։
Որպես ապրանքանիշի դեսպան՝ Հաննին կմասնակցի Սեուլում կայանալիք Gucci Cosmogonie ցուցադրությանը: Այն տեղի կունենա նոյեմբերի 1-ին Քենբոկուն պալատում։ Շնորհանդեսը կլինի «Հարավային Կորեայի մշակութային ժառանգությանը հարգանքի տուրք մատուցելու» միջոց։
NewJeans խումբը բաղկացած է հինգ անդամից։ Խումբը թողարկել է իր դեբյուտային՝ «Attention» սինգլը հուլիսի 22-ին, իսկ համանուն մինի ալբոմը թողարկվեց 2022 թվականի օգոստոսի 1-ին։