fbpx
Իրավական

Դատարանների նկատմամբ ճնշման փաթեթները գործադիր իշխանության ձեռքին են. Փոստանջյան

Մենք չունենք անկախ դատական համակարգ, ինչպես տարիներ շարունակ, այսօր էլ դատավորները գտնվում են ճնշման ներքո: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Նրա խոսքով՝ դատարանների նկատմամբ այդ ճնշման փաթեթները, թղթապանակները գտնվում են գործադիր իշխանության ձեռքին։

«Մենք հենց այնպես չէինք պնդում, որ այս շրջանում ևս պետք է իրականացվի լյուստրացիա, որովհետև դատավորները զերծ չեն եղել մարդու իրավունքների ոտնահարումներից: Եղել են մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումներ և այս դատավորները ներգրավված են եղել: Գրեթե բոլորի նկատմամբ կան թղթապանակներ, որոնք կարող են ժամանակի ընթացքում օգտագործել: Դա էլ մենք տեսնում ենք: Դատավորները չեն կարող ազատ գործել, որովհետև խոցելի են»,-ասաց Փոստանջյանը։

Նա նաև հավելեց, որ դատական բարեփոխումների նպատակով հայեցակարգ պետք է ընդունվի, ոչ թե այսօր վեթինգ ենք անում, վաղը որոշում ենք, որ ՍԴ անդամների նկատմամբ պետք է ճնշում գործադրենք, հաջորդ օրը որոշում ենք դատարանները շրջափակել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ