fbpx
Հասարակություն

Դատարանների շրջափակման վերաբերյալ վարչապետի կոչը չի կարող լինել նշյալ խնդրի լուծումը. Դավիթ Սանասարյան

Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը կոչ է անում ՀՀ իշխանություններին թե՛ դատական համակարգում և թե՛ իշխանության մնացած ճյուղերում փոփոխությունների մասին հայտարարություններից ժամ առաջ անցնել իրական, համակարգային և անշրջելի փոփոխությունների իրականացման գործուն քայլերի, քանզի Հայաստանը և ՀՀ առջև ծառացած մարտահրավերները մեզ այլևս սպասելու ժամանակ չեն տալիս:

Մեր գնահատմամբ՝ դատարանների շրջափակման վերաբերյալ վարչապետի կոչը չի կարող լինել նշյալ խնդրի լուծումը, ավելին՝ դա համարում ենք անթույլատրելի: Վստահ ենք, որ դատական համակարգի այս իրավիճակի պատճառը ոչ թե պրոֆեսիոնալների բացակայությունն է այդ համակարգում, այլև տարիներ շարունակ քաղաքական մեծամասնության կողմից այդ համակարգի, որպես իշխանության անկախ ճյուղի կայացման հետևողական խոչընդոտումը և ընտրովի արդարադատության իրականացումն է եղել:

Համոզված ենք, որ դատական իշխանության կայացման գործընթացը պետք է լինի բացառապես իրավական ճանապարհով և ունենալով բացարձակ մեծամասնություն ՀՀ վարչապետը պետք է ժամ առաջ սկսի հասարակական-քաղաքական երկխոսություն:

Օրենսդրական ճանապարհից զատ, մնացած բոլոր ճանապարհները ոչ միայն անընդունելի են, այլև հղի մի շարք վտանգներով, որոնք կարող են բացասաբար ազդել թե՛ մեր պետության միջազգային վարկանիշի և թե՛ իրապես անկախ և ինքնաբավ դատական համակարգ կայացնելու գործընթացի վրա:

Ազատ Դեմոկրատներ կուսակցություն

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ