Դատախազությունը բողոքարկել է Արտյոմ Կանևսկոյի արդարացման դատավճիռը

Ամենադիտվածներ

Ղրղզստանի նախկին նախագահի 40 կողմնակից է ձերբակալվել

ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի արդարացման դատավճիռը:

Գործով մեղադրող դատախազ Հայկ Խաչատրյանը Վերաքննիչից պահանջում է բեկանել և փոփոխել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, Արտյոմ Հարությունովին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքում և դատապարտել ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով:

Հիշեցնենք՝ Երևւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, արդարացման դատավճիռ էր կայացրել:

Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյը մեղադրվում էր ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու մեջ։ Մասնավորապես, ըստ մեղադրանքի, Կանևսկոյը իր կողմից օգտագործվող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի մեջ ապօրինի պահել է Մյասնիկ Մատինյանի անվամբ հաշվառված, կրակելու համար պիտանի ակոսափող հրազեն հանդիսացող որսորդական ինքնաձիգ՝ իր պահեստատուփով, գործարանային արտադրության փամփուշտներ։ Մեղադրող դատախազ Հայկ Խաչատրյանը իր ճառում հիմնավորված էր համարել առաջադրված մեղադրանքը և դատարանին միջնորդել Հարությունովին դատապարտել ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();