fbpx
Իրավական

ՌԴ գլխավոր դատախազի հրավերով՝ Արթուր Դավթյանը մեկնել է Մոսկվա

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով այսօր մեկնել է Մոսկվա:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատախազության պաշտոնական կայքից։

«ՀՀ գլխավոր դատախազը կմասնակցի Ռուսաստանի Դաշնության դատախազության կազմավորման 300-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:

Այցի ընթացքում պատվիրակությունների ղեկավարների ընդունելության շրջանակում նախատեսված է հանդիպում ՌԴ գլխավոր դատախազի հետ, ինչպես նաև մասնակցություն այլ միջոցառումների», – ասված է Դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ