DDoS հարձակումների քանակը զգալիորեն կավելանա հինգերորդ սերնդի բջջային կապի կամ 5G տեխնոլոգիայի միջոցով։ Նշենք, որ այս հարձակումների հետ պրովայդերները բախվում են վերջին տարիներին: Այս մասին նշված է Hi-Tech Crime Trends-ի զեկույցում:
Ինչպես հայտնում է ընկերությունը, միացված սարքերի մեծ քանակի և լայն թողունակության պատճառով զգալիորեն կավելանա DDoS հարձակումների հաճախականությունը:
Նշվում է նաև, որ 5G-ի կառուցվածքի առանձնահատկությունները՝ (ի տարբերություն 1/2/3 /4G սերնդի կապի) գերհզոր արագությունը, նոր տեխնոլոգիաների այլ առավելություններն ավելի մեծ չափով իրականացվում են այլ համակարգչային ծրագրերի շնորհիվ, ոչ թե սարքավորումների:
Սա նշանակում է, որ սերվերային և ծրագրային լուծումներին ուղղված բոլոր սպառնալիքներն արդիական են դառնում 5G օպերատորների համար: