«Բարսելոնայի» ֆրանսիացի վինգեր Ուսման Դեմբելեն մարզական ապագայի վերաբերյալ իր որոշումը կհայտնի մոտ օրերս։ Այս մասին հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը։
Դեմբելեի համար տրանսֆերային պայքարում ֆավորիտների կիզակետում է Լոնդոնի «Չելսին»:
Նշվում է, որ «թոշակառուների» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ցանկանում է իր թիմում տեսնել Ուսմանին՝ վստահեցնելով, որ Դեմբելեին նոր մակարդակի կբարձրացնի: