Մենք Մեսսիի հետ հաճույք ենք ստանում միմյանց հետ խաղալուց: Այս մասին ասել է «Բարսելոնա»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի՝ «Խետաֆեի» հետ խաղից հետո՝ խոսելով կատալոնական ակումբի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ համագործակցության մասին.
«Արդեն 6 ամիս է՝ այստեղ եմ, բայց դեռ սովորում եմ համագործակցել թիմակիցներիս հետ: Հետագայում ամեն ինչ ավելի կլավանա:
«Խետաֆեն» բարդ մրցակից է: Այդպիսի մրցակցի նկատմամբ հաղթանակն այնքան էլ հեշտ չի տրվում: Մենք փորձում էինք հանգստություն պահպանել ու վերահսկել գնդակը: Մեզ համար շատ բարդ էր, բայց երբեմն դա օգտակար է»,-նշել է Գրիզմանը։ Այս մասին հաղորդում է Marca-ն:
Նշենք, որ «Բարսելոնան» միավորներով հավասարվել է «Ռեալին», որը գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: Երկու ակումբները 52-ական միավոր ունեն, սակայն «արքայալան» ակումբը մեկ խաղ պակաս է անցկացրել: «Խետաֆեն» 42 միավորով երրորդ տեղում է: