fbpx
Կառավարություն

Դիմակների գների որոշակի անկում է գրանցվել և կա հույս, որ ավելի կիջնի. Փաշինյան

Այսօր` հունիսի 4-ին, կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը զեկուցել է, որ որոշակի քայլերի արդյունքում դիմակների գների որոշակի անկում է գրանցվել և կա հույս, որ ավելի կիջնի:

«ՏՄՊՊՀ-ն հիմա վարույթ է հարուցել և մենք հույս ունենք, համոզված ենք, որ պրոցեսը կշարունակվի: խոսքը դիմակների գնանկման մասին է:

Ես գիտեմ, որ դիմակների պարտադիր լինելը սոցիալական բեռ է, բայց ոչ ոք այսօր չի ասում՝ ակնոցը թանկ է, դրա համար չեմ կրելու: Սա էլ ակնոցի նման բան է, որովհետեւ մենք այս իմաստով կույր ենք և չգիտենք, դիմացինը վարակակիր է, թե ոչ»,-նշեց վարչապետը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ