fbpx
Իրավական

Քոչարյանի պաշտպանները ՍԴ-ից հետ են վերցրել դիմումները

Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշել է, որ Սահմանադրական դատարանից հետ են վերցվել ՔՕ 300.1 հոդվածի սահմանադրականության հարցին առնչվող Քոչարյանի փաստաբանների դիմումները։

Օրբելյանը շեշտել է, որ քաղաքական ուժերից մեկը որպես ՍԴ չդիմելու նախապայման մատնանշել է Քոչարյանի գործը ու վերջինիս հետ քննարկումից հետո պաշտպանները որոշել են հետ վերցնել դիմումները։

«Ես հորդորում եմ Սահմանադրական փոփոխությունների գործընթացում մոռանալ Քոչարյանին, քանի որ մարդկանց անգործությունը, ՍԴ չդիմելը չի համապատասխանում իրավական պետության և մարդու իրավունքների գերակայությանը», – ասաց Օրբելյանը:

Հիշեցնենք, որ դիմումների վերաբերյալ քննությունը ՍԴ-ն նշանակել էր հուլիսի 7-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ