Ֆուտբոլի արքա Պելեն քիմիոթերապիա է ստացել Սան Պաուլիի հիվանդանոցում ու արդեն դուրս է գրվել այնտեղից։
Այս մասին հայտնում է Sky Sports-ը։
Նշվում է, որ Պելեն դեռևս չի ավարտել բուժումը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նրա մոտ արձանագրվել էր հաստ աղիքի ուռուցք, որը հեռացվել էր վիրահատությամբ։