Տնտեսություն

Դոլարը նախօրեին համեմատ էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ԿԲ

Կենտրոնական բանկի հաղորդմամբ՝ դոլարի փոխարժեքը հուլիսի 15-ին կազմել է 495.44 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.17 դրամով:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 586.70 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 2.12 դրամով։

Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 686.43 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.16 դրամով։

Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.69 դրամ, նախորդ օրվա համեմատ մնացել է անփոփոխ:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 416.86 դրամ, ոսկի՝ 29,041.32 դրամ, պլատին՝ 18,031.36 դրամ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ