fbpx
Հասարակություն

Ներքին Գետաշեն գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի ապամոնտաժման աշխատանքները մոտենում են ավարտին

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի նոր շենքը կառուցվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին՝ 1 միլիարդ 746 միլիոն դրամ պայմանագրային արժեքով։

Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Հովիկ Հովհաննիսյանի խոսքով՝ ապամոնտաժման աշխատանքները, որոնք արդեն մոտենում են ավարտին։

«Այսօրվա դրությամբ ունենք 885 աշակերտ և նախակրթարան հաճախող 77 երեխա։ Նախորդ տարվա դեկտեմբերից արդեն մենք դասաժամերն անցկացնում ենք այլ շենքերում։ 1-4-րդ դասարանների 360 աշակերտները դասերն անցկացնում են Ներքին Գետաշենի բնակիչ Գագիկ Հովհաննիսյանին պատկանող «Գարիկ» ՍՊԸ մասնավոր շենքում, որը հարմարեցվել է դասասենյակների, իսկ 5-12-րդ դասարանների աշակերտները հաճախում են թիվ 2 միջնակարգ դպրոց՝ դասաժամերը սկսելով կեսօրից հետո։ Արվել է հնարավորը, որպեսզի դպրոցական պարապմունքների ընթացքը ոչ մի կերպ չխաթարվի։ Շինարարական աշխատանքների ավարտից հետո ունենալու ենք արդի չափորոշիչներին համապատասխան ու շքեղ դպրոցական շենք, որը հայրենի կառավարության կողմից անգնահատելի նվեր կլինի Ներքի Գետաշենի հասարակությանը»,- նշել է դպրոցի տնօրենը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ