fbpx
Աշխարհ

Նորվեգիայում ձերբակալել են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվող տղամարդու. NRK

Նորվեգիայի անվտանգության ծառայությունը Տրոմսյո քաղաքում ձերբակալել է մի մարդու, որը, ըստ թագավորության իշխանությունների կասկածների, զբաղվել է Ռուսաստանի օգտին լրտեսական գործունեությամբ: Այդ մասին հաղորդել է NRKհեռուստաալիքը:

Նրա տվյալներով՝ ձերբակալվածը Բրազիլիայի՝ 30-40 տարեկան քաղաքացի է: Ոստիկանությունը, սակայն, կարծում է, որ նա ունի կեղծված փաստաթղթեր, իսկ իրականում Ռուսաստանի քաղաքացի է և աշխատում է ռուսական հետախուզությունում:

Ձերբակալվածը, որի անունը չի հրապարակվում, Նորվեգիա է ժամանել 2021 թվականին և Տրոմսյոյի համալսարանում զբաղվել է հյուսիսային տարածաշրջանի խնդիրների ու հիբրիդային սպառնալիքների ուսումնասիրությամբ:

Տղամարդն իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել է հոկտեմբերի 24-ին աշխատանքի գնալու ճանապարհին, իսկ հոկտեմբերի 25-ին տեղափոխվել է շրջանային դատարան:

«Մենք պահանջում ենք, որպեսզի Տրոմսյոյի համալսարանից բրազիլացի հետազոտողն արտաքսվի Նորվեգիայից, որովհետև կարծում ենք, որ նա սպառնալիք է ներկայացնում հիմնարար ազգային շահերի համար»,-հայտարարել է անվտանգության ծառայության ներկայացուցիչ Հեդվիգ Մուեն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ