fbpx
Տեսանյութեր

ԵԱՏՄ անդամ երկրների հետ սահմաններ չունենալը ՀՀ-ի համար ստեղծում է որոշ դժվարություններ․ Փաշինյան

ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի առցանց նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Եվրասիական տնտեսական միության անդամ մի շարք երկրներ ՀՀ քաղաքացիների կորոնավիրուսային համավարակով պայմանավորված մուտքի արգելքի վերացման հարցը:

«ԵԱՏՄ անդամ երկրների հետ սահմաններ չունենալը Հայաստանի համար ստեղծում է որոշ դժվարություններ: Առանց խոչընդոտների ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները ԵԱՏՄ պետությունների հետ մեզ համար ունի հիմնային կարևորություն: Այս ոլորտում արգելափակումները մեզ համար առավել զգայուն են, այդ պատճառով այսօր արդիական նշանակություն ունի Հայաստանի քաղաքացիների համար ԵԱՏՄ մի շարք երկրներ մուտքի արգելքի վերացման համար պայմանների ստեղծումը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը ընդգծել է, որ  Հայաստանը տրամադրված է համաշխարհային շուկայում միության տնտեսական հետաքրքրությունների առաջխաղացմանը և աջակցելու ԵԱՏՄ-ի դիրքավորմանը՝ որպես միջազգային հարթակի հուսալի, կանխատեսելի գործընկեր։

«Մասնավորապես համոզված ենք, որ գազի ընդհանուր շուկայի ձևավորումը միության շրջանակներում տնտեսական ինտեգրման անբաժանելի մասն է»,- ասաց նա։

https://www.facebook.com/rianru/videos/1071601349933043

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ