fbpx
Սպորտ

Եվրոպական խաղեր․ Էդգար Ստեփանյանը չի մասնակցի խմբակային մրցավազքին

Մինսկում ընթացող 2-րդ Եվրոպական խաղերում հեծանվորդ Էդգար Ստեփանյանը չի մասնկացի հունիսի 23-ին կայանալիք խմբակային մրցավազքին։

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մեր պատվիրակության ղեկավար, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խորհրդական Արմեն Գրիգորյանը հաստատեց, որ Էդգար Ստեփանյանը բժշկի թույլտվությամբ ազատվել է խմբակային մրցավազքից և կմասնակցի միայն հեծանվահրապարակի մրցումներին։

Հիշեցնենք, որ այս խաղերին Էդգարը մասնակցում է ձեռքի կրկնակի կոտրվածքով։

Նա հանդես կգա հունիսի 27 և 28-ին։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ