fbpx
Իրավական

Էդուարդ Մարտիրոսյանն ընդունել է Վրաստանի ՆԳՆ Սահմանապահ ոստիկանության պետին

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում տեղի է ունեցել Վրաստանի Ներքին գործերի նախարարության Սահմանապահ ոստիկանության պատվիրակության հանդիպումը, որը գլխավորում էր ոստիկանության պետ Թեյմուրազ Կեկելիձեն:

Պաշտոնական այցի ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանն ընդունել է Թեյմուրազ Կեկելիձեին:

Ողջունելով Վրաստանի ՆԳՆ Սահմանապահ ոստիկանության պետին՝ Է. Մարտիրոսյանը նշել է, որ նմանատիպ հանդիպումները ևս մեկ անգամ վկայում են երկու եղբայր ժողովուրդների վստահելի հարաբերությունների մասին:

Հանդիպման ընթացքում Է. Մարտիրոսյանն ու Թ. Կեկելիձեն քննարկեցին պետական սահմանի ռեժիմի պահպանությանը, երկկողմ համագործակցության ընդլայնմանը և տարածաշրջանային ներկա զարգացումներին առնչվող մի շարք հարցեր:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Թ. Կեկելիձեն նշել է, որ այս հանդիպումը ևս մեկ քայլ է երկու երկրների հարաբերությունների կայուն զարգացման և խորացման ուղղությամբ:

Հանդիպման ավարտին Էդուարդ Մարտիրոսյանը պարգևատրեց Թեյմուրազ Կեկելիձեին՝ «Սահմանային համագործակցության համար» մեդալով:

Այցի ընթացքում Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ