fbpx
Հասարակություն

Եղեգնաձորի բնակիչները պահանջում են համայնքում արգելել մետաղական հանքարդյունաբերությունը․ ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ Եղեգնաձորի բնակիչները համայնքի ավագանուց և ղեկավարից պահանջում են եղեգնաձորը դարձնել էկո-տնտեսական տարածք, ինչպես նաև արգելել համայնքում մետղական հանքարդյունաբերությունը։

«‼️Եղեգնաձորի բնակիչները նույնպես ներկայացրեցին շուրջ 2300 ստորագրությամբ հանրագիր՝ մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու և համայնքն էկո-տնտեսական տարածք դարձնելու վերաբերյալ։

⚠️ Որպես ուղիղ ժողովրդավարության դրսևորում՝ բնակիչներն իրենց ավագանուց և համայնքի ղեկավարից խնդրում և պահանջում են․

1․ Ընդունել որոշում, որով կարգելվի և ապագայում կբացառվի Եղեգնաձոր համայնքի վարչական տարածքում իրականացնել մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավել ևս հանքավայրերի շահագործման հետ կապված աշխատանքներ:

2․ Համայնքների անդամներին ներգրավելով՝ մշակել Եղեգնաձոր քաղաքի ու Վայոց Ձորի մարզի էկոլոգիապես կենսակայուն և կանաչ տնտեսության զարգացման համալիր ծրագիր, որի իրականացման համար մենք պատրաստ ենք աջակցել ՀՀ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին:

Համայնքը զորավոր է ?
Ուղիղ ժողովրդավարություն ?

‼️ Եղեգնաձորը Հայաստանի արդեն 5-րդ համայնք է, որի բնակիչները միանում են այս գործընթացին։ Նոյեմբերյան, Ջերմուկ, Գլաձոր և Արենի համայնքների ավագանիներն արդեն իսկ ընդունել են համապատասխան որոշումներ՝ հաստատելով իրենց ընտրողների կամքը»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ