Եգիպտոսի զինվորականներն ու ոստիկանությունը Սինայի թերակղզում իրականացված մի շարք հատուկ գործողությունների ընթացքում 59 ծայրահեղականի են ոչնչացրել վերջին մի քանի շաբաթվա ընթացքում, ասված է երկրի զինված ուժերի տարածած հայտարարության մեջ:
Հաղորդվում է, որ 44 ծայրահեղական ոչնչացվել է զինվորականների ուժերով և 15-ը՝ ոստիկանական գործողությունների ժամանակ:
Առգրավվել և ոչնչացվել են մի քանի տասնյակ փոխադրամիջոցներ, կապի միջոցներ, զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր: