fbpx
Աշխարհ

Էյֆելյան աշտարակը փակվել է համազգային գործադուլի պատճառով

Դեկտեմբերի 5-ին Էյֆելյան աշտարակը այցելությունների համար փակվել է՝ կապված ընդդեմ կենսաթոշակային բարեփոխման Ֆրանսիայի պրոֆմիությունների գործադուլի հետ: Այս մասին տեղեկացնում է Փարիզի տեսարժան վայրի Twitter-ի էջը:

«Ազգային գործադուլի պատճառով հինգշաբթի աշտարակը այցելությունների համար փակվել է»,-նշված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում այսօրվանից լայնածավալ համազգային գործադուլ է սկսվելու, որը կհանգեցնի հանրային տրանսպորտի աշխատանքների զգալի խափանումների։ Ենթադրվում է, որ այն կլինի անժամկետ․ ֆրանսիացիները պատրաստվում են բողոք հայտնել կառավարության հայտարարած կենսաթոշակային բարեփոխման դեմ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ