Տնտեսություն
01:00 25/10/2019

Էկոնոմիկայի փոխնախարարն ընդունել է Շվեյցարիայի դեսպանին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոթոյին։

Նախարարի տեղակալը ողջունել է Շվեյցարիայի դեսպանին և նշել, որ հանդիպումը հրաշալի առիթ է խոսելու երկու երկրների երկկողմ տնտեսական համագործակցության շրջանակն ընդլանելու մասին։

Դեսպանը նախարարի տեղակալի հետ զրույցում նշել է, որ իրենք ոգևորված են համագործակցելու Հայաստանի կառավարության հետ մի շարք ուղղություններով՝ մասնավորապես անդրադառնալով գյուղատնտեսության և տարածքային կառավարման ոլորտում իրականացվող ծրագրերին։

Վարոս Սիմոնյանը կարևորել է Շվեյցարիայի՝ որպես Հայաստանի վստահելի գործընկերոջ կողմից տարբեր ոլորտներում իրականացվող աջակցության ծրագրերը, որոնք նպաստում են Հայաստանում սոցիալ-տնտեսական բարեփոխումների շարունակականությանը։

Զրուցակիցները քննարկել են հայ-շվեյցարական համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր: Վերահաստատելով համատեղ ընթացիկ ծրագրերը շարունակելու պատրաստակամությունը՝ նրանք անդրադարձել են տարբեր ուղղություններով գործակցության զարգացման հնարավորություններին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ