Ամենամյա «Օսկար» մրցանակաբաշխությունից հետո տեղի է ունենում ամենամյա երեկույթ, որը կազմակերպում է Էլթոն Ջոնը: Երեկույթին դերասան Տերոն Էջերթոնը ցուցադրել է, թե որքան լավ է նա պատրաստվել «Ռոքեթմեն» ֆիլմի համար, որում նա մարմնավորել է երիտասարդ Էլթոն Ջոնին:
Տերոն Էջերթոնը և Էլթոն Ջոնը միասին երգել են Tiny Dancer երգը, որը Էլթոն Ջոնի ամենահայտնի երգերից մեկն է:
Նշենք, որ «Ռոքեթմեն» մյուզիքլում ներկայացվում է Էլթոն Ջոնի կյանքն ու կարիերան: Տերոն Էջերտոնը լրագրողներին պատմել է, որ «Ռոքեթմենը» չի լինելու հերթական կենսագրական ֆիլմը: