Կայացել է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր Ասամբլեայի 76-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա փակման միջոցառումը։
Նշված ժամանակահատվածում ՄԱԿ-ում ելույթ են ունեցել 100 պետությունների ղեկավարներ, 52 վարչապետներ, 3 փոխնախագահներ և 34 նախարարներ։
Այս մասին հայտարարել է ՄԱԿ ԳԱ-ի նախագահ Աբդուլլա Շահիդը։
Նա նաև հայտնել է, որ նշված շաբաթվա ընթացքում միջազգային ֆորումի 93 մասնակից օգտվել է Նյու Յորքում պատվաստվելու հնարավորությունից, ինչպես նաև 840-ից ավել մարդ կորոնավիրուսային թեստ է հանձնել։