Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ԵՄ ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ

Ամենադիտվածներ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ԵՄ ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ

Արտաքին գործերի նախարարությունից տեղեկանում ենք, որ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ:

«Հոկտեմբերի 3-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ:

Նախարար Մնացականյանը Ժոզեպ Բորելին ներկայացրեց ԼՂ հակամարտության գոտում իրադրության վերջին զարգացումները: ԱԳ նախարարը բարձր ներկայացուցչին իրազեկեց տարբեր տրամաչափի զինատեսակների օգտագործմամբ խաղաղ բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման մասին, որոնք հանգեցնում են մարդկային կորուստների և ավերածությունների։

ԱԳ նախարարը խորը մտահոգություն հայտնեց Ադրբեջանի ագրեսիայում Թուրքիայի անմիջական ներգրավվածության կապակցությամբ, այդ թվում՝ Ադրբեջանում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների տեղակայման միջոցով, ինչը հղի է տարածաշրջանային անվտանգության խաթարման և լայնածավալ պատերազմի վերածվելու վտանգով»:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ