fbpx
Աշխարհ

ԵՄ-ն Թրամփին կոչ է արել վերանայել ԱՀԿ-ի հետ կապը խզելու մասին որոշումը

Reuters լրատվական գործակալությունը հայտնում է, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և փոխնախագահ, ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կոչ են արել ԱՄՆ-ին վերանայել Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ հարաբերությունների խզման մասին որոշումը։

Մինչ այդ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ երկիրը դադարեցնելու է ԱՀԿ-ի հետ հարաբերությունները, քանի որ կազմակերպությունը «հրաժարվել է անցկացնել պահանջվող բարեփոխումները»։ Դոնալդ Թրամփը նշել է, որ այդ միջոցները կվերաուղղի ամբողջ աշխարհում առողջապահության հրատապ կարիքները հոգալուն»։

Ի պատասխան Թրամիի հայտարարությանը ԵՄ-ն կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել իր հայտարարած որոշումը։

ԵՄ առաջնորդները վստահ են, որ պանդեմիայի դեմ համագործակցությունն ու համերաշխությունը պայքարի միակ արդյունավետ միջոցներն են։

Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և Ժոզեպ Բորելը հավելել են, որ ԱՀԿ-ն այսուհետ ևս պետք է ի վիճակի լինի ղեկավարել ինչպես այժմյան, այնպես էլ ապագայի համավարակների դեմ պայքարի միջազգային գործողությունները։

«Դրա համար անհրաժեշտ է բոլորի մասնակցությունն ու աջակցությունը։ Այս համաշխարհային սպառնալիքի առջեւ եկել է ավելի ամուր համագործակցության եւ համատեղ որոշումների ժամանակը։ Անհրաժեշտ է խուսափել այնպիսի գործողություններից, որոնք թուլացնում են միջազգային ջանքերը»,- հայտարարել են նրանք։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ