fbpx
Քաղաքականություն
12:52 07/02/2020

Երբեք թույլ չտաք, որ բորենիների քաղաքականությունը կյանքի կոչվի․ Սանասարյան

Սանասարյանի կողմից երեխայի վրաերթի ենթարկելու մասին տեսանյութն ուսումնասիրվում է․ ոստիկանություն

ՀՀ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, որի լիազորությունները այս պահին դադարեցված են, Facebook-ի իր էջում գրել է․

«Թերևս խոստացածս լռությունը խախտեմ. անհանգիստ եմ վերջին շրջանի զարգացումներից։

Եթե մի տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ ոհմակն այսչափ կլպիրշանա, ապա հիմա կոնկրետ սցենար են մշակել և հրապարակային կամ փակ հանդիպումներում լծված են դրա իրականացմանը։ Իմ պատկերացրմամբ բորենիների կողմից գծագրված սցենարը հետևյալն է.

1. Քարոզչամեքենաներով, ֆեյքերով ծախսել մեծ ռեսուրս և ժողովրդի մեջ հնարավորինս առաջացնել հիասթափություն, ստեղծել պառակտման ֆոն։

2. Հին ու նոր դեմքերով հնարավորինս ագրեսիվ վարքագիծ դրսևորել, ամեն առիթով հայհոյել, վիրավորել իշխանությանը. սրանով ցույց տալ, որ իրենք մտահոգվելու տեղ չունեն, իրենք անպարտելի են ու վաղ թե ուշ վերադառնալու են իշխանության։

Թիրախ 1. նախկին կերակրատաշտի շահառուներ, նոր իշխանությունից տուժվածներ։ Բոլորին հասկացնում են, որ փրկության ճանապահը նոր հեղափոխություն անելն է։

Թիրախ 2. ժողովուրդ. (վերևում նշել եմ նպատակը)։

Թիրախ 3. պետական համակարգ, հատկապես՝ ուժայիններ։

Կոչս իշխանությանը. արագությունը մեծացնելու հրամայականը ժողովրդից է գալիս, շարժվել է պետք։ Կարևոր է միջազգային համագործակցությունը, բայց թե ով ինչպես կքննադատի, կարևորը ՀՀ պետական շահն ապահովելն է, մնացածը երկրորդական է։

Կոչս իմ սիրելի ժողովրդին. իշխանությունն առաջին անգամ ձևավորվել է ձեր ընտրությամբ. սխալներ անում են, այո, ձեզ հաշվետու պետական ծառայողներն են, ձեր ներկայացուցիչներն են, քննադատեք ու պահանջեք ինչքան ուզում եք, բայց երբեք ու երբեք թույլ չտաք, որ բորենիների քաղաքականությունը կյանքի կոչվի։

Հ.Գ. հայտնվել են ու կհայտնվեն ոմանք, որ նախորդ իշխանությանը քննադատելով, կփորձեն ձեր վստահությունը գրավել, բայց նրանց նպատակը կլանային շահը սպասարկելն է։ Ինքներդ որոշեք, թե ասածս ում է վերաբերում, և ծափ մի տվեք դրանց՝ գառան մորթով շակալներին։

Սիրում եմ բոլորիդ»։

Թերևս խոստացածս լռությունը խախտեմ. անհանգիստ եմ վերջին շրջանի զարգացումներից։Եթե մի տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ…

Gepostet von Davit Sanasaryan am Donnerstag, 6. Februar 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ