fbpx
Աշխարհ

Էրդողանը հայտնել է, որ Թուրքիայի նկատմամբ սադրանքները աճում են

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 1-ին Քենիայում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի նկատմամբ սադրանքներն աճում են այս օրերին, և որ իրենք լուրջ հարվածներ են ստացել այն բանի համար, որ ուշացրել են «Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» գործողությունների իրականացումը: Էրդողանը հայտարարել է, որ Եփրատի արևելքում գործողություն իրականացնելու հարցը օրակարգում է։ Այս մասին հաղորդում է aa.com.tr-ը:

Էրդողանը հայտնել է, որ թե՛ Սիրիայում, թե՛ Իրաքում Թուրքիայի ռազմական ներկայությունն ավելացնելու նպատակը Քրդական բանվորական կուսակցությունըթ ուլացնելն է` հավելելով, որ այդ նպատակի համար ակտիվորեն կիրառվում են անօդաչու թռչող սարքեր:

Իր ելույթում Էրդողանն ինքնիշխան Իրաքում և Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու հանգամանքն արդարացրել է՝ դա որակելով որպես պայքար ահաբեկչության դեմ:

Էրդողանը նաև անդրադարձել է Թուրքիայում մեծ բողոքի ալիք առաջացրած Դիարբեքիրի, Վանի և Մարդինի ընտրված քաղաքապետերին պաշտոնազուրկ անելու և նրանց փոխարեն պաշտոնակատարներ նշանակելու հարցին՝ վերջիններիս անվանելով որպես վերոնշյալ ահաբեկչական խմբավորման քաղաքական շարունակություն և դրանով փորձելով արդարացնել Թուրքիայի մասնավորապես քրդաբնակ տարածքներում մեծ բողոք առաջացրած ընտրված քաղաքապետերի պաշտոնազրկումները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ