fbpx
Աշխարհ

Էրդողանի նախկին խորհրդականը դատի է տվել մի քանի լրագրողի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի հարցերով նախկին խորհրդական Քեմալ Օզթուրքը դատի է տվել որոշ լրագրողների, որոնք իր մասին «կեղծ» լուրեր են տարածել: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։

Օզթուրքը նշել է, որ այժմ «ընդդիմադիր» համարվող որոշ թերթերի լրագրողներ մամուլում հրապարակել են 15 տարվա վաղեմություն ունեցող լուրեր, որոնք «չեն համապատասխանում իրականությանը»: Ըստ նրա՝ այդ լրագորղները փորձել են իրեն դասել Թուրքիայում ահաբեկչական համարվող «Ֆեթուլլահական կազմակերպության» (Գյուլենական համայնք) շարքին:

Օզթուրքը հայտարարել է, որ այդ լրագրողների դեմ «մի քանի կոպեկի փոխհատուցման հայց» է ներկայացնելու դատարան, քանի որ վերջիններս գրոշի արժեք անգամ չունեն իր համար:

Հիշեցնենք, որ Քեմալ Օզթուրքը մամուլի հարցերով խորհրդականի պաշտոնը զբաղեցրել է 2007-2011թթ., երբ ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այդ ժամանակաշրջանում զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ