fbpx
Աշխարհ

Էրդողանի կուսակցությունը կոչ է արել չեղարկել Ստամբուլի ընտրությունների արդյունքները

Haberturk-ը հայտնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կոչ է արել չեղարկել Ստամբուլի քաղաքային ընտրությունների արդյունքները, որում իշխող կուսակցությունը ձայների փոքր առավելությամբ պարտվել էր ընդդիմությանը:

Նրանք նշել են, որ Ստամբուլի որոշ շրջաններում ընտրությունների ժամանակ գրանցվել են ընտրախախտումներ:

Պորտալը նաև հաղորդել է, որ կուսակցության ներկայացուցիչները դիմել են Ստամբուլի շրջանում նահանգային ընտրական գրասենյակ` պահանջելով չեղարկել ընտրությունների արդյունքները ընտրողների անօրինական գրանցման պատճառաբանությամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ