Սեպտեմբերի 14-ին ավագանու 7-րդ նստաշրջանի 1-ին նիստի ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ Երևանում առաջիկայում կներդրվի էլեկտրոնային վճարման միասնական համակարգ, որը հնարավորություն կտա վճարել բանկային քարտով, սմարթֆոններով և այլն:
Նրա խոսքով՝ նոր, փոքր ավտոբուսներում միայն 100-դրամանոց մետաղադրամներով վճարելու պահանջը ևս անցումային փուլի առանձնահատկություններից է։
«Բոլոր զարգացած քաղաքներում նորմալ է, ուղևորը գիտի, որ տրանսպորտից օգտվելիս պետք է մոտը տոմս ունենա, մեր դեպքում ավելի հեշտ է՝ պետք է ընդամենը ունենալ 100-դրամանոց մետաղադրամ: Իսկ էլեկտրոնային եղանակով վճարելու մեր սարքավորումները այսօր աշխարհում եղած ամենաառաջադեմն են լինելու»,- ասել է Երևանի քաղաքապետը։