fbpx
Երևան

2021 թվականին Երևանում ևս 100 վերելակ կփոխարինվի. Մարության

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին Երևանի ավագանու նիստում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ այս շաբաթ կհայտարարենք 2021 թվականին Երևանում ևս 100 վերելակների փոխարինման մասին:

«Ընթացքում կվերագնահատենք մեր հնարավորություննրը և միգուցե այս 100 վերելակը դառնա 200: Այս շաբաթ 100 վերելակի մրցույթը դրվում է»,-ասաց նա:

Մարությանը հիշեցրեց, որ այս տարվ համար նախատեսված էր Երևանում 500 նոր վերելակ տեղադրել. Դրանցից 300-ից ավելի տեղադրված է, մինչև Ամանոր կհասցնեն տեղադրել ևս 175-ը, իսկ մնացած 25-ը կտեղադրվի հունվարի սկզբին: Աշխատանքները կավարտվեն հունվարի կեսին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ