Shantnews.am-ը գրում է․
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում ստեղծված իրավիճակին վերջնական լուծում Երևանի քաղաքապետարանը դեռ չունի: Այս պահին նախկին տնօրեն Էլբակ Թարփոշյանը, որն աշխատանքից ազատման դիմում էր գրել և նրան փոխարինող տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Սարգսյանը համատեղ իրականացնում են ավտոբուսային պարկի ղեկավարումը: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
Մեզ հետ զրույցում նա, որն այսօր առավոտից գտնվել է ձեռնարկոսւթյան տարածքում, պատմեց.
«Դեռ դեկտեմբերի 26-ին է ազատման դիմում գրել Էլբակ Թարփոշյանը, մինչև օրս ազատման հրաման չկա պաշտոնապես: Քաղաքապետը ընթացքում, հաշվի առնելով ձեռնարկության բավական ընդարձակ աշխատանքը, քանի որ մեծ տնտեսություն է, ծավալուն՝ շուրջ 180 միավոր ավոտբուսով 19 երթուղի է սպասարկում, քաղաքի ամենախոշոր ուղևորափոխադրում իրականացնող օպերատորն է, փոխանցումը անցավ ու արդյունավետ անելու համար չի ստորագրել ազատման դիմումը, բայց ընթացքում ներկայացվել է նոր տնօրեն, և այս պահի դրությամբ պարոն Թարփոշյանը և պարոն Սարգսյանը կշարունակեն համատեղ ղեկավարել ձեռնարկությունը և արդյունավետ կառավարել:
Հիշեցնենք, որ առավոտից գործադուլ հայտարարած մի շարք վարորդներ պահանջում էին Էլբակ Թարփոշյանի վերականգնումը տնօրենի պաշտոնում, վերջինս հանգստացրել է բողոքող վարորդներին, թե դիմումը հետ կվերցնի: Արդյո՞ք հնարավոր է նման բան, հարցրեցինք Կարապետյանին:
«Փաստացի դիմումը հետ վերցնելը կարող է էմոցիոնալ հայտարարությունը եղած լինելը, բայց դիմումին ի արձագանք պետք է լինի ազատման հրաման, ամիսուկես է անցել, այս պահին էլ դեռ չկա, քաղաքապետը հանդիպել է թե´ անձնակազմի հետ, թե´ պարոն Թարփոշյանի հետ, նա պնդել է իր հեռացման տարբերակի վրա, և նոր թեկնածուին, ով համապատասխանում է քաղաքապետարանի պատկերացումներին՝ հիմնարկը կառավարելու, և քաղաքապետը հաշվի առնելով Թարփոշյանի դրական աշխատանքն ու անձնակազմի դրական վերաբերմունքը, որոշում կա, որ երկու պաշտոնյաները համատեղ կղեկավարեն»: