Հուլիսի 20-ին Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ կառույցում կայացել է քաղաքապետին կից սպորտի և առողջ ապրելակերպի խորհրդի անդրանիկ նիստը: Այն նպատակ ունի մայրաքաղաքում աշխուժացնել սպորտային կյանքն ու խթանել առողջ ապրելակերպը:
Խորհրդի կազմում ընդգրկված են մարզական տարբեր կառույցների ներկայացուցիչներ ու փորձառու մասնագետներ:
Ողջունելով խորհրդի անդամներին՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը համոզմունք է հայտնել, որ խորհուրդը կարևոր դերակատարում կունենա ոլորտում առկա խնդիրների լուծման ու թիրախային ծրագրերի իրականացման համար:
Անդրանիկ նիստի ընթացքում խորհրդի անդամներին է ներկայացվել Երևանի ենթակայության մարզական օջախների գործունեությունը, դրանց արդյունավետ կառավարման հարցում քաղաքային իշխանության մոտեցումներն ու անհրաժեշտ նախագծերի իրականացումը:
Օրակարգում ընդգրկված հարցերի շուրջ խորհրդի անդամները ներկայացրել են իրենց առաջարկներն ու դիտարկումները: