Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստին:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։
- Մեր գնահատականն է, որ Ադրբեջանի զորքերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք. Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Սահմանների ճշգրտումը պետք է արվի առանց միլիմետր կորցնելու տրամաբանությամբ․ Այվազյան
«Նիստին մասնակցում են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և այլք:
Ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել հանուն Հայրենիքի անվտանգության և պաշտպանության իրենց կյանքը զոհած հայորդիների հիշատակին, որից հետո անցել են օրակարգային հարցերի քննարկմանը», – ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:


