Հայկական «Ուրարտուի» սան Էրիկ Սիմոնյանը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ, բայց մրցաշարի մյուս հատվածը նույնպես կանցկացնի ԲԿՄԱ-ում։
Այս մասին հայտարարություն է տարածվել «Ուրարտուի» պաշտոնական կայքում։
Սիմոնյանը 18 տարեկան է։ Նա իր նորամուտը «Ուրարտուում» և Հայաստանի Բարձրագույն խմբում նշել է 2020 թվականին՝ «Փյունիկի» դեմ խաղում։