fbpx
Հասարակություն

Երկրաշարժ՝ Բավրայի մոտակայքում․ ցնցումը զգացվել է ՀՀ մի շարք գյուղերում

Այսօր առավոտյան Հայաստան-Վրաստան սահմանային Բավրա գյուղից 16 կիլոմետր հյուսիս-արևել գրանցվել է 2,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Երկրաշարժը գրանցվել է նոյեմբերի 14-ին՝ տեղական ժամանակով 10:23-ին։ Ցնցման օջախը գտնվել է 10 կիլոմետր խորությամբ։

Նշվում է, որ երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Սարագյուղ և Բավրա, Լոռու մարզի Նորաշեն, Մեծավան և Ձորամուտ գյուղերում՝ 2-ից 3 բալ ուժգնությամբ:

Ըստ աղբյուրի՝ էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 3-ից 4 բալ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ