fbpx
Հասարակություն

Բնունիս երկու ադրբեջանցիներ են մտել, մեկին գյուղի ժողովուրդը բռնել է, մյուսին փնտրում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բնունիս երկու ադրբեջանցիներ են մտել, մեկին գյուղի ժողովուրդը բռնել է, մյուսին փնտրում են։ Այս մասին հայտնել է Սիսիան համայնքի ղեկավարը:

Սիսիան համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը հայտնել է, որ Սիսիանի Բնունիս գյուղ մտած ադրբեջանցիները երկուսն են՝ մեկին գյուղի ժողովուրդը բռնել է, մյուսին դեռ չեն հայտնաբերել։ Արմեն Հակոբջանյանը նշեց՝ մյուսին դեռ փնտրում են։

Բռնված ադրբեջանցին, ըստ Հակոբջանյանի, սկզբում Բնունիսում է եղել, բայց հայտնաբերվել է Աշոտանավան գյուղի փողոցում։

Համայնքապետն այլ հարցերի չպատասխանեց, միայն ասաց, որ բռնված ադրբեջանցին քաղաքացիական հագուստով է եղել։

Տեսանյութը՝ 24news.am-ից

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ