fbpx
Սպորտ

Ես չգիտեմ, թե ինչ է պատահել «Մ.Յու»-ին Ֆերգյուսոնի հեռանալուց հետո. Յանգ

«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Էշլի Յանգը իր հիասթափությունն է հայտնել ԱՊԼ հերթական տուրում «Հադերսֆիլդի» հետ հանդիպումը ոչ-ոքի (1: 1) ավարտելու կապակցությամբ: Այս արդյունքը զրկեց «Մ.Յու.»-ին հաջորդ տարի Չեմպիոնների լիգային մասնակցելու հնարավորությունից:

«Մենք գիտեինք, որ մենք օգնության կարիք ունենք նաև այլ թիմերից, բայց առաջին հերթին մենք պետք է ինքներս մեզ օգնեինք , բայց դա չարեցինք», – ասել է Յանգը, հավելելով, որ չնայած նրան, որ իրենք ոչ-ոքի խաղացին, դա հավասարազոր էր պարտության:

«Մանչեսթեր Յունայթեդը» պետք է տիտղոսներ նվաճի, սակայն չի կարողանում դա անել արդեն քանի տարի է: Վստահ եմ, որ մենք կբարելավենք հաջորդ մրցաշրջանի արդյունքները: Ես չգիտեմ, թե ինչ է պատահել «Մ.Յու»-ին Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո և դժվար թե, որևէ մեկը կարողանա բացատրել, թե ինչը այնպես չգնաց: Դրան կարող է լինել մի քանի պատճառ», – ասել է «կարմիր սատանաների» ավագը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ