fbpx
Իրավական

Ես համաձայն չեմ, որ Արսեն Բաբայանը ենթարկվում է քաղաքական հետապնդման․ Հովհաննես Իգիթյան

Ես համաձայն չեմ այն կարծիքին, թե Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ենթարկվում է քաղաքական հետապնդման։ Այս մասին այսօր՝ Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։

Նա նշեց, որ բոլոր գործընթացները տեղի են ունենում օրենքով թույլատրելիի շրջանակում։

«Այդ մարդուն կանչում են, ոչ թե մտնում նրա տուն, կոտրում դուռն ու առանց արտոնության ձեռքերը ոլորում և փողոց հանում։ Հարուցվել է գործ, և գործում կան որոշակի հանգամանքներ, որոնք պետք է պարզել, այդ գործի շրջանակում տրվում են համապատասխան հարցեր։

Եվ եթե դա քաղաքական հետապնդում է, ապա քաղաքակիրթ աշխարհում, ստացվում է, բոլորին հետապնդում են, որովհետև բոլորին հարցեր են տալիս և սպասում հստակ պատասխաններ»,-ասել է Իգիթյանը։

Հարցին, թե արդյոք այդ գործընթացն ուղղված չէ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ, պատգամավորը պատասխանել է, որ այդ թեմայով ավելի լավ է չխոսել, քանի որ ինքը՝ Թովմասյանը, դեմ չէր լինի, որ հարցը քաղաքականացնեին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ