fbpx
Հասարակություն

Եղանակը Հայաստանում

Ուշադրություն

Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված` Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ազգաբնակչությանը հորդորում ենք պահպանել հրդեհավտանգության կանոնները:

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 24-ի ցերեկը, 25-26-ին` առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 25-27-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

 

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 24-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի օգոստոսի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ .

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 37.80C (1977 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 12.20C (1960 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 22.80C

ՀՀ ԳԵՏԵՐԻ. ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ