fbpx
Աշխարհ

Ֆիլիպիններում թայֆունի հետևանքով տասնյակ զոհեր կան

Ֆիլիպիններում առնվազն 17 զոհ է եղել «Տիսոյ» թայֆունի պատճառով: Այդ մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը։

Տարերքի պատճառած վնասը գյուղատնտեսությանը տեղի իշխանությունների կողմից գնահատվում է 15,7 մլն դոլար:Մոտ կես միլիոն բնակիչ տարհանվել է: Ներկայումս երեք կամուրջ եւ մի քանի ճանապարհների առանձին տեղամասեր փակ են:

Մանիլայի միջազգային օդանավակայանի վարչակազմը որպես նախազգուշական միջոց, նախօրյակին 12 ժամով փակել էր օդային հանգրվանի բոլոր չորս տերմինալները: Բացի դրանից՝ զգալի կորուստներ է ստացել Ալբայի նահանգի Լեգասպի օդանավակայանը:

«Տիսոյ»-ը քսաներորդ թայֆունն է, որը Ֆիլիպինները պատուհասել է ընթացիկ տարում: Դրա քամու արագությունը հասնում է ժամում 150 կիլոմետրի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ