fbpx
Հասարակություն

Հանրապետության հրապարակում տոնածառի լույսերի վառման ժամանակ կլինի հրավառություն

Դեկտեմբերի 8-ի երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի կունենա տոնածառի լույսերի վառման արարողությունը, որը կուղեկցվի հրավառությամբ։ Այս մասին Factor.am-ին հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

ՆԳՆ-ից հայտնում են, որ հրավառությունն իրականացնող ընկերությունը ունի անհրաժեշտ լիցենզիաներ, որոնք տրվել են ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության կողմից։ Բացի այդ, վարչությունը տրամադրել է համապատասխան թույլտվություն՝ հրավառության իրականացումը ապահովելու համար։

Արարողության ընթացքում ՆԳՆ ոստիկանության ծառայողները կապահովեն հասարակական կարգն ու անվտանգությունը, իսկ փրկարար ծառայության մարտական հաշվարկները կհերթապահեն՝ ապահովելով հրդեհային անվտանգությունը։

Ամբողջական հոդվածն այցելեք Factor.am կայքի միջոցով՝ կարդալ ամբողջությամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ