fbpx
Սպորտ

Պաշտոնական․ Ֆոնսեկան գլխավորեց Միլանը

«Միլանը» հայտարարել է Պաուլո Ֆոնսեկային գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։ Կողմերը պայմանագիր են կնքել երեք տարի ժամկետով։ Ըստ ինսայդերների՝ Ֆոնսեկան «Միլանում» տարեկան կստանա 3,5 միլիոն եվրո:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Միլանը» հետաքրքրված է նաև սաուդյան «Ալ-Իթիհադ» ակումբի մարզիչ Մարսելո Գալարդոյի ծառայություններով։

Ֆոնսեկայի նախկին թիմը ֆրանսիական «Լիլն» էր, որը պորտուգալացին գլխավորում էր 2022 թվականից։ Նախկինում պորտուգալացի մասնագետը գլխավորել է նաև իտալական «Ռոման», ուկրաինական «Շախտյորը» և Պորտուգալիայի առաջնության մի քանի թիմեր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ