fbpx
Ժամանց

Ֆրանսիացի մարզիկը կփորձի անցնել Լա Մանշը

Ֆրանսիացի մարզիկ Ֆրենկի Զապատան հինգշաբթի կփորձի անցնել Լա Մանշը սեփական արտադրության «ֆլայբորդ» ռեակտիվ հարթակի վրա: Այս մասին գրում է The Guardian-ը:

Նման ձևով գյուտարարը որոշել է նշել 1909 թ.-ի հուլիսի 25-ին ավիատոր Լուի Բլերիո կողմից իրականացված Լա-Մանշի վրայով առաջին թռիչքի 110-ամյակը:

Նախատեսվում է, որ ռեակտիվ հարթակով թռիչքը կտևի 20 րոպե: Մեկնարկային կետը գտնվում է ֆրանսիական Կալեից ոչ հեռու, իսկ ավարտականը՝ բրիտանական Դուվրից ոչ հեռու: Այսպիսով, թռիչքը տեղի կունենա Պա դե Կալե նեղուցի տարածքում:

Վերջնակետին հասնելու կես ճանապարհին Զապատան ստիպված կլինի լիցքավորել սարքը: Ակնկալվում է, որ հարթակը մինչև 140 կմ/ժ արագություն կզարգացնի:

Հուլիսի 14-ին Զապատան հարթակով ցուցադրական թռիչք է իրականացրել Բաստիլի գրավման օրվան նվիրված շքերթի ժամանակ:

«Ես օգտագործեցի սարքի հնարավորությունների 3%-ը (շքերթում), իսկ Լա-Մանշն անցնելու համար ինձ պետք կլինի 99 %: Դա հեշտ չի լինի: Կարծում եմ, հաջողության հավանականությունը 30 % է»,- ասել է Զապատան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ