Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը՝ Նիցցայում ելույթ ունենալով հանցավորության դեմ պայքարի թեմայով հայտնել է, որ սեպտեմբերից Ֆրանսիան 200 եվրո տուգանք է սահմանում թմրանյութերի օգտագործման համար։
Հայտնենք, որ թմրամիջոցների օգտագործման համար պատիժը նախկինում կարգավորվում էր 1970 թվականի օրենքի վրա, որն մինչև 1 տարի ազատազրկում և 3,750 եվրո տուգանք է նախատեսում:
«Սեպտեմբերից սկսած մենք թմրանյութերի ոլորտի հետ կապված տուգանքների հաշվարկների ճկուն սանդղակ ենք մտցնում»,- հայտնել է Կաստեքսը:
Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։