fbpx
Աշխարհ

Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Ուկրաինայի ԱԳՆ Մակրոնի հայտարարության պատճառով

Ֆրանսիայի դեսպանը հրավիրվել է Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարություն։ Պատճառը եղել է Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի արտահայտությունը ուկրաինացիների մասին։ Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական կայքը։

«Ես ավելի շատ նախընտրում եմ Գվինեայից և Կոտ դ’Իվուարիաից եկող միգրանտներին, քան բուլղարական և ուկրաինական ապօրինի ցանցերը»,-անդրադառնալով միգրանտների հոսքին ասել էր Մակրոնը։

Այս խոսքերից հետո բարձրացած աղմուկից հետո ԱԳՆ կանչված Ֆրանսիայի դեսպանը բացատրել է, որ խոսքերը կտրվել են կոնտեքստից։ Հանդիպումից հետո երկու կողմերն էլ հայտարարել են, որ իրենց միջև փոխըմբռնում է եղել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ